ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Միթ Ռոմնին և երգչուհի Մադոննա հայտնվել են GQ տղամարդկանց ամսագրի կազմած տարվա հայտնի անհաջողակների ցուցակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սպիտակ տան տնտեսուհին ցուցակում է հայատնվել, պարբերականի կարծիքով՝ առողջ սննդի ժողովրդականացման և թարմ բանջարեղեն աճեցնելու նախաձեռնության չկայացման համար: Վերջինիս մասին նա նույնիսկ գիրք է հրատարակել: Սակայն նրան չհաջողվեց ոգեշնչել ազգին ու ստիպել նվազեցնել կիլոգրամները:
Ռոմնին էլ ձախողակ է նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում պարտվելու համար:
«Ռոմնին կարողացավ ոգեշնչել միայն սևամորթ կատակերգուներին՝ սպիտակամորթ կերպարների մասին երգիծանքում»,- գրում է պարբերականը:
Երգչուհի Մադոննային GQ-ն քննադատել է հին ալբոմները կրկին երգելու և պատկառելի տարիքին պարզունակ դեռահասային զգեսներով բեմ բարձրանալու համար: Պարբերականը կարծում է, որ վերջին շրջանում նա քիչ է հոգ տանում իր երաժշտության և զգեստապահարնի թարմացման համար:
«Ժամանակն է ճանապարհը զինջել Կեշային, Քեթիին և ևս 800 երգչի, որոնք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ փոխում են հագուստները՝ հանրության ուշադրությունը շեղելով երգի կատարումից»,-Մադոննային կոչ է անում ամսագիրը:
Ամսագրի դժոգոհությունն է հարուցել նաև «Սոցիալական ցանց» ֆիլմի սցենարի համար Օսկարի արժանացած պրոդյուսեր, սցենարիստ Աարոն Սորկինը: Նրա News հեռուստանախագիծը ստիպում է կարդալ Huffington Post-ը: Իսկ հաղորդավար Բիլի Կրիստալը, որը վարում է Կինոարվեստի ակադեմիայի ոսկե արձանիկների հանձնման արարողությունը, վարկանիշում է հայտնվել ձանձրալի և ոչ սրամիտ լինելու համար:
Թարմացված ցուցակում է հայտնվել նաև ակտիվությունը կորցրած «Գրավի´ր Ուոլ-Սթրիթը» շաժումը:







































