Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Գայել Կլիշին չի կարողանա խաղալ առնվազն երկու խաղ: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում՝ «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը:
«Գայելն ավելի արագ է վերականգնվում, քան սպասվում էր, սակայն նա հազիվ թե մինչև հաջորդ շաբաթ պատրաստ լինի հանդիպումներ անցկացնել»,- France Press-ը մեջբերում է «Սիթի»-ի մարզիչներից մեկի խոսքերը:












































