Ինչպես տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, «Յուվենթուս»-ի երկու ֆուտբոլիստներ առողջական խնդիրներ ունեն: Խոսքը վերաբերում է Մարտին Կասարեսին ու Արտուրո Վիդալին:
Կասարեսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆուտբոլիստը կապաքինվի մի քանի օրից:
Ինչ վերաբերում է Վիդալին, նա ազդրի վնասվածք ունի:












































