Ադրբեջանական Trendլրատվական գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի նկատմամբ միակողմանի գործող վիզային ռեժիմի վերացման խնդրին.
«Մոտ ժամանակներս լուրջ արդյունքներ կգրանցվեն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գործող վիզային ռեժիմի վերացման հարցում: Տվյալ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Հուսով ենք, որ այդ հարցը մոտ ապագայում կգտնի իր դրական լուծումը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միակողմանիորեն գործող վիզային ռեժիմի պահպանումը պատճառաբանում է իրանական գործոնով: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իրանն Ադրբեջանին սպառնացել է, որ եթե վերացվի Թուրքիայի հետ գործող վիզային ռեժիմը, ապա նույնը պետք է արվի նաև Իրանի պարագայում, հակառակ դեպքում Իրանը կկտրի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ցամաքային կապը:











































