Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Ջոնաթան Բենկսը, ով համատեղում է Վլադիմիրի հետ աշխատանքը և իր մրցելույթները, Fighthype.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատրաստվում է մենամարտել Ալեքսանդր Պովետկինի հետ:
«Լսել եմ, որ Վիտալին պատրաստվում է մենամարտել Պովետկինի հետ: Ալեքսանդրն այն բռնցքամարտիկն է, ում հետ ես ևս կցանկանայի պայքարել, քանի որ նրան է պատկանում WBA-ի չեմպիոնական գոտին»,- հայտարարել է Բենկսը:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ալեքսանդր Պովետկինը մինչև 2013 թվականի մարտը կհանդիպի Վլադիմիր Կլիչկոյի հետ:







































