Sportmediaset-ը տեղեկացնում է, որ ՊՍԺ-ն պատրաստվում է հրաժարվել արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի ծառայություններից ու ակումբ հրավիրել Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին:
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդիսանում է հոլանդացի կիսապաշտպանի տաղանդի երկրպագուն և ցանկանում է նրան տեսնել իր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ 2011թ. ՊՍԺ-ն «Պալերմո»-ին 43 մլն եվրո վճարեց Պաստորեի տրանսֆերի դիմաց:






































