Որքան մոտենում է Ամանորը, Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստներն ավելի հաճախ են մասնակցում ֆոտո և վիդեո նկարահանումների: Այս անգամ նկարահանումների մասնակիցներն էին Հենրիխ Մխիթարյանը, Ալեքս Տեյշեյրան, Ֆերնանդինյոն, Դարիո Սրնան, Ռազվան Ռացն ու Անդրեյ Պյատովը:
«Մենք ցանկանում ենք մարզադաշտ բերել ոչ միայն ակումբի ֆանատներին, այլև նրանց, ովքեր խուսափում են գալ մարզադաշտ: Գովազդային այս նախագիծը միտում ունի ապացուցելու, որ «Դոնբաս Արենա»-ն «ընտանեկան» մարզադաշտ է, և ֆուտբոլ դիտելու կարելի է գալ ամբողջ ընտանիքով»,- նշել է ակումբի մարկետինգի տնօրեն Յուրի Սվիդորովը:
Նկարահանումները տեղի ունեցան «Դոնբաս Արենա»-ում: Լուսանկարիչները ֆիքսեցին Մխիթարյանի՝ խփած գոլը տոնելու և նպաստավոր պահը բաց թողնելու պահին արտահայտած էմոցիաները:
Նկարահանումները տևեցին մոտ 1 ժամ:






































