Thursday, 02 05 2024
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

ՕԵԿ-ի 5 եզրահանգումները

«Հայաստանում ձևավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների միակուսակցական իշխանական համակարգ: Իրական կոալիցիայի բացակայությունը բացառում է լայն հասարակական համախմբումը իշխանության շուրջ, ինչը հակասում է ժողովրդավարական երկրներում գործող կառավարման սկզբունքներին, մեծացնում է կոռուպցիան, անպատասխանատվությունը և ամենաթողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ շուրջ 3 ամիս առաջ դուրս գալով կոալիցիայից՝ ՕԵԿ-ը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, քննարկումներ է կազմակերպել և հիմնականում 5 քաղաքական եզրահանգման է եկել, որոնք էլ դառնալու են կուսակցության քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթությունները: Բացի վերը նշվածից՝ Բաղդասարյանը թվարկեց մյուս եզրահանգումները՝ տնտեսական, սոցիալական, իրավական և արտաքին քաղաքական ճակատում Հայաստանի վարած քաղաքականությունը, որում տեսանելի են մտահոգիչ զարգացումներ: «Հասարակությունը պետք է տեսնի, որ երկրում ձևավորված է կանխատեսելի քաղաքական, տնտեսական, սոցիալական քաղաքականություն, որպեսզի կարողանա ծրագրել իր ապագան մեր երկրում: Բայց, ցավոք, հասարակությունը չի տեսնում այն գործիքները, մեխանիզմները, մեթոդները, որոնց կիրառման դեպքում իր կյանքում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Նա, թվարկելով կատարված եզրահանգումները, առաջարկեց նաև ելքեր, որոնք են՝ քաղաքական դաշտի արդիականացումը, 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելը, որը, Բաղդասարյանի խոսքով, Հայաստանի քաղաքական համակարգի համար գերակա նշանակություն ունի: Բիզնեսին ազատություն տալը, իրավական արդարության սահմանելը:

Այս ամենին ՕԵԿ-ը պատրաստվում է հասնել ակտիվ օրենսդրական նախաձեռնությունների, նշված կետերը քաղաքական դաշտի հիմնական խաղացողների հետ քննարկելով և ակտիվ հանրահավաքների, երթերի ու քննարկումների միջոցով:

«ՕԵԿ-ն իր քաղաքական գործունության մեջ լինելու է համառ, հետևողական և պատասխանատու»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում