Գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նշանակություն չի տալիս իրեն հասցեագրված քննադատությանը:
Ֆուտբոլիստին հերթական անգամ քննադատության են ենթարկել Ֆրանց Բեքենբաուերն ու Գյունտեր Նետցերը: Նրանց կարծիքով` իր մակարդակին համապատասխան խաղ Բաստիանը ցուցադրել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը:
«Ինձ համար միևնույն է, թե ինչ են խոսում իմ մասին: Ինձ քննադատողները կարող են հարցնել մարզիչներիս և խաղընկերներիս կարծիքը»,- հայտարարել է Շվայնշտայգերը:










































