Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեքենբաուերը համաձայնել է նախկին ֆուտբոլիստ Գյունտեր Նետցերի կարծիքին` հասցեագրված Բաստիան Շվայնշտայգերին: Այդ մասին են հայտնել գերմանական լրատվամիջոցները:
Նետցերը, մասնավորապես, նշել է, որ Շվայշտայգերը չի ցուցադրում իր ողջ ներուժը խաղադաշտում:
«Նախկինում Շվայնշտայգերն ավելի որոշիչ դեր ուներ թիմում: Ներկայումս նա փորձում է կրկին առանցքային ֆուտբոլիստ դառնալ: Սակայն նրա առաջընթացը կարող էր ավելի արագ և հետևողական լինել: Այդ առումով ես համակարծիք եմ Նետցերի հետ»,- ասել է Բեքենբաուերը:








































