Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ կողմ է մարզիկների որակազրկման ժամկետը 2 անգամ ավելացնելու առաջարկին` դոպինգի օգտագործումն առաջին իսկ անգամ հայտնաբերելու դեպքում: Եթե մինչ այժմ որակազրկման ժամկետը 2 տարի էր, ապա առաջարկվում է այն դարձնել 4 տարի:
Հակադոպինգային գործակալությունը նախատեսում է նոր հակադոպինգային օրենքներ սահմանել, որոնք պետք է հաստատվեն հաջորդ տարի և իրագործվեն 2015 թվականից:
«Ես կողմ եմ դոպինգային հանցագործություններ կատարելու համար մարզիկների պատժի ժամկետը երկարաձգելու գաղափարին»,- լրագրողներին հայտնել է Ռոգեն:










































