Newsgeorgia-ն հաղորդում է, որ երկօրյա այցով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը Կարլ Լամերսը:
«Ինձ երկրի վիճակն է հետաքրքրում, և դա իմ այցելության ամենակարևոր նպատակն է: Մեր առաքելության նպատակն է պարզել, թե ինչ է կատարվում Վրաստանում, և մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած խնդիր, այդ թվում՝ նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի իրավիճակը»,- ասել է Լամեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պաշտոնական այցը, որի ընթացքում Լամերսը կհանդիպի Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի, վարչապետ Նիկոլոձ Գիլաուրիի և փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հետ, կսկսվի մարտի 22-ին:
Հանդիպում է պլանավորված նաև Միխայիլ Սաակաշվիլիի հետ:
Լամերսը կմասնակցի Rose-Roth սեմինարին, որի ընթացքում կքննարկվեն ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ, ռուս-վրացական հարաբերությունների և Վրաստանի` եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերը: