Toys R Us ամերիկյան արտադրության խաղալիքների շվեդական մասնաճյուղը Սուրբ Ծննդյան կատալոգների էջերում աղջիկների բոլոր լուսանկարները փոխարինել է տղաների պատկերներով և հակառակը: Երեխաներ, որոնք խաղում են իրենց համար անսովոր խաղալիքներով. տղաները` տիկնիկներով, աղջիկները` ռազմական խաղալիքներով, խորհդրանշում է սեռերի իրավահավասարությունը:
Այդ քայլին ընկերությունը գնացել է այն բանից հետո, երբ նրան մեղադրել են գենդերային կարծրատիպեր քարոզելու համար: Top Toy-ը որոշել է վերականգնվել այն բանից հետո, երբ 2008 թվականին շվեդական գովազդային կարգավորիչը նկատողություն էր արել Սուրբ Ծննդյան կատալոգներում աղջիկներին արքայադստրերի վարդագույն հագուստով, իսկ տղաներին էլ սուպերհերոսների հագուստով հրապարակելու համար:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում հասկացանք, որ Շվեդիայում գենդերային իրավահավասարության հարցն անքան սուր է դրված, որ ավելի լավ է միանալ թելադրող պայմաններին»,- խոստովանել է ընկերության վաճառքի մենեջեր Յան Նիբերգը:









































