Դավիդ Ազինը, ով հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ի ու Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմերում, վերջին շրջանում հանդես էր գալիս Շվեդիայի առաջնությունում «Ասիրիսկա» թիմի կազմում: Սակայն նա որոշել է խզել պայմանագիրը ակումբի հետ ու հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Քչերը հնարավորություն ունեն հետևել երիտասարդ հարձակվողի խաղին: Այդ իսկ պատճառով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սուրեն Մելիքջանյանի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են Ազինի գործողությունները:






































