«Ֆեներբախչե»-ի կիսապաշտպան Միլոշ Կրասիչը կլքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
28-ամյա ֆուտբոլիստը զրուցել է թիմի ղեկավարների հետ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` խոսվել է սերբ ֆուտբոլիստի` թուրքական ակումբը լքելու մասին:
Կրասիչի ծառայություններով է հետաքրքրված Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որտեղ ֆուտբոլիստը հանդես է եկել 2004-2010 թվականներին: Իսկ «Ֆեներբախչե» Կրասիչը տեղափոխվել է «Յուվենթուս»-ից` 2 մրցաշրջան անցկացնելուց հետո:






































