Daily Mirror-ը տեղեկացնում է, որ «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին պատրաստ է կրկին օգնել Լոնդոնի «Արսենալ»-ին՝ ստորագրելով վարձակալական կարճաժամկետ պայմանագիր:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում ֆրանսիացին կմարզվի «զինագործներ»-ի մարզաբազայում, իսկ հունվարին Արսեն Վենգերը հնարավոր համագործակցության հետ կապված որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ 2011/12թթ Անրին 3-ամսյա վարձակալական պայմանագիր ստորագրեց «Արսենալ»-ի հետ:











































