Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Զիկոն, ով գլխավորում է Իրակի ազգային հավաքականը, Բրազիլիայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելը սխալ քայլ է համարում.
«Կարծում եմ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերաիան սխալ քայլ է կատարել: Թիմն արդեն սկսել էր կայուն խաղ ցուցադրել: Մենեզեսը շատ թանկ վճարեց, քանի որ նոր թիմ էր կառուցում:
Ափսոսում եմ, քանի որ վստահ եմ, որ նրա աշխատանքն արդյունք կտար: Ճանաչում եմ բազմաթիվ մասնագետների, որոնք Մունդիալում չեն հաղթել, բայց մեծ հաջողությունների են հասել»,- հայտարարել է Զիկոն:






































