Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի երկրպագուների վերաբերմունքը «կապտագույններ»-ի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի նկատմամբ:
«Ցավոք, իրադարձությունները չես վերադարձնի: Հնարավոր չէ հետ բերել անցյալը կամ գուշակել, թե ինչ կլինի ապագայում:
Այո՛, պարոն Բենիտեսն անցյալում գլխավորել է «Լիվերպուլ»-ը, և մեր ակումբները հաճախ մրցակցել են, սակայն այժմ նա մեր մարզիչն է: Բենիտեսը փորձում է վերականգնել մեր հաղթական ուղին: «Չելսի»-ի երկրպագուները պետք է շանս տան, որպեսզի նա կարողանա ապացուցել իր անհրաժեշտությունը»,- ասել է դարպասապահը:








































