Վախենում եք շրթներկի վառ, հագեցած գույների՞ց: Մոնիկա Բելուչին իտալական Dolce&Gabana ապրանքանիշի համար ներկայացնում է Monica Lipstick շրթներկի հավաքածուն:
Attractive Monica, Natural Monica, Magnetic Monica, Only Monica, Italian Monica, Chic Monica. այս վեց երանգները վիզաժիստ Փեթ ՄակԳրաթի, դիզայներ Դոմինիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի շնորհիվ են ստեղծվել:
Dolce & Gabana-ի Monica Lipstick յուրաքանչյուր շրթներկը թեթևակիորեն մեծացնում է շուրթերը:
«Շրթներկը յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման զինանոցի ամենակարևոր զենքն է: Այն հաշված րոպեներում կարող է փոխել կնոջ կերպարն ու տրամադրությունը և ստիպել հիանալ իրենով»,- կարծում է Մոնիկա Բելուչին, ով ընդգրկված է այն աստղերի ցանկում, ովքեր չեն ծերանում:










































