Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին շնորհակալություն է հայտնել իր թիմի պաշտպաններին հուսալի խաղ ցուցադրելու համար:
«Այսօր քիչ էի աշխատում, այնպես որ փորձում էի շարժվել ավելի շատ չմրսելու նպատակով: Ամբողջ թիմը հիանալի խաղաց: Մեր մրցակիցները պարտվեցին, սակայն քիչ ուժ չգործադրեցին: Կարծում եմ` նրանք պարզապես չէին վերականգնվել «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո:
Ես փորձում էի ամեն կերպ անաղարտ պահել սեփական դարպասը: Իհարկե, կցանկանայի, որ մրցակցին չհաջողվի գոլ խփել, սակայն կարևորը, իհարկե, հաղթանակն է»,- նշել է Ռոման Բերեզովսկին:








































