Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

«Էրդողանի անվտանգության պետը» Կ. Պոլսի հայոց պատրիարքից 6000 լիրա է շորթել

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դատական հայց է ներկայացրել Քեմալ Թայֆուն Նարջինի դեմ և ակնկալում է արդար դատավարություն Թուրքիայի իրավապահներից: Ի՞նչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ:

«Առաջին լրատվական»-ին պատրիարքի փոխանորդը պատմեց, որ մեկ տարի առաջ կառավարությունից Քեմալ Թայֆուն անունով մեկը եկել է պատրիարքարան, խոստացել կարգավորել «Սանասարյան Հան» շենքը Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնելու գործը: Շենքը հայ համայնքին է վերադարձվում Թուրքիայում ազգային փոքրամասնություններից առգրավված գույքերը վերադարձնելու ծրագրի շրջանակում:

Այս գործն անցյալ տարի է եղել: «Անցյալ տարվանից նոր է բացահայտվում, քանի որ ես բողոք էի ներկայացրել, բայց կասկածյալ չկար, բայց հիմա վկաներ կան, այդ մարդը կեղծարարի, գողի, ավազակի մեկն էր: Ինձնից վեց հազար լիրա վերցրին, հանցանքը հայտնի է,վկաներով փաստվեց դա, տեսնենք թե հաջորդ նիստին ինչ պատիժ կսահմանեն նրան»,-ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստը մի քանի ամիս հետո կլինի:

Հարցին՝ հավատո՞ւմ եք արդյոք, որ թուրքական դատարանը կարող է անաչառ վճիռ կայացնել, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ սա միայն իր հարցը չէ, սա նաև Անկարայի կառավարությանն է, որովհետև կեղծարարը եկել էր իբր վարչապետի կողմից և տարբեր նյութերով խաբել. «Հետևաբար, ես Անկարա լուր եմ տվել, որ ձեր անունով ինձ մոտ եկել են, հետևաբար, Անկարան է, որ ավելի շատ պատիժ պետք է պահանջի: Շատ վարպետ կեղծարար է, կեղծ թղթեր է պատրաստում, այդքան հմտացած է, որ վարչապետարանի թուղթ էր պատրաստել և ինձ բերել: Այս ամենը լավ իմացող մեկն է: Այս հոդվածով նրան 2-7 տարի պատիժ կպահանջվի: Հարցը երեք հազար դոլարը կամ վեց հազար թրքականը չէ, այլ կարևորը նրա՝ պատիժը կրելն է»,- հավալեց նա:

Նա նշեց, որ շենքի հարցն անորոշ է, դատական գործընթացը շենքի հետ կապված երեկ մերժվել է, բայց իրենք պետք է շարունակեն պայքարը։ «Ավելի բարձր դատարաններ պետք է դիմենք»,- հավելեց նա:

Արդյոք օգոստոսին ընտրություններից հետո հնարավո՞ր է՝ այս առումով իրավիճակ փոխվի, Արամ արքեպիսիկոպոս Աթշյանը նշեց, որ հիմա վաղ է ասել, թող ընտրությունները տեղի ունենան, հետո կտեսնենք:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ Պոլսո հայոց պատրիարքության և թուրքական կառավարության միջև թեև լավ հարաբերություններ են, սակայն մի շարք դատական գործեր են շարունակվում.

«Պահանջներ շատ ունենք, և շատերն էլ դատարանում պետք է լուծվեն՝ լինեն կալվածային, թե շենքային, թե կեղծարարության , ամենը տեղ ունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում