Այսօր հայտնի է դարձել, որ Եկատերինբուրգի «Սպարտակ-Մերկուրի» թիմի հոկեիստուհի 15-ամյա Եկատերինա Ցիգանկովան ինքնասպանություն է գործել: Աղջիկը նետվել է բազմահարկ շենքի 18-րդ հարկից:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտնաբերել են մարզուհու` մահից առաջ կատարած գրությունը, որի միջոցով նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:









































