Նոր տեխնոլոգիան հնարավոր է դարձրել գաղտնալսել պետական հաստատությունների խոսակցությունները, որոնք քաղաքացիներն իրականացնում են շփման այնպիսի ցանցերով, ինչպիսին Skype-ն է: Ընդ որում` նրանք դա կարող են անել իրական ժամանակի ռեժիմում: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Մինչ օրս նման ձայնային հաղորդագրությունների ապակոդավորումը բարդ էր ոստիկնության համար: Երրորդ կողմի համար անալոգային ձայնային ազդանշանների փոխակերպումը թանկարժեք և բարդ ծառայություն էր: Դա հանգեցրեց նրան, որ որոշ երկրներում անվտանգության նկատառումներով նման չաթերը սկսեցին արգելափակվել:
Կալիֆոռնիացի գործարարը ստացել է «գաղտնալսման» տեխնոլոգիայի արտոնագիր: Դա երկրի կառավարություններին հնարավորություն կտա միանգամայն աննկատ միանալ և ձայնագրել խոսակցությունը:







































