Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասը հայտարարել է, որ Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալուց հետո կատալոնական ակումբը կարող է դուրս գալ Իսպանիայի Լա Լիգայի խաղարկությունից ու ուրիշ երկրի առաջնությունում մասնակցել:
«Կատալոնիան չի կարող մրցունակ առաջնություն ապահովել, այդ իսկ պատճառով «Բարսելոնա»-ն կարող է հանդես գալ այլ երկրի առաջնությունում, օրինակ՝ Իսպանիայի կամ Ֆրանսիայի»,- ասել է Տրիասը:
Հավելենք, որ վերջին շրջանում Կատալոնիան ակտիվացել է՝ Իսպանիայից առանձնանալու քայլեր էլ ավելի շատ անելով: Կատալոնիայի կառավարությունը պատրաստվում է շուտով հանրաքվե անցկացնել այս հարցի վերաբերյալ:






































