Իսպանական «Բետիս»-ի գլխավոր մարզիչ Պեպե Մելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի հանդեպ իր թիմի տարած հաղթանակը:
«Այն, ինչ եղավ, անցյալում է: «Սևիլիա»-ի դեմ հանդիպման հաշիվն անփոփոխ է:
Եվրագավաթ դուրս գալը մեր երազանքն է: Նայելով մրցաշարային աղյուսակին՝ կարող ենք շնորհավորել մեր ֆուտբոլիստներին: Մենք առավելության հասանք աշխարհի լավագույն ակումբի նկատմամբ»,- AS-ը փոխանցում է Պեպեի խոսքերը:









































