ՀԱՀ ոստիկանները գնդակահարել են յոթ գողի, որոնք փորձել են Յոհանեսբուրգի արևմուտքում զինված հարձակում իրականացնել բանկային պահեստում:
Եվս ինը մարդ վիրավորվել է «Արծիվներ» էլիտար ստորաբաժանման հետ հրաձգության հետևանքով:
Ոստիկանությունում հայտարարում են, որ իրենք կալանել են բոլոր հարձակվողներին՝ կենդանի թե մեռած: Ոստիկանների «ավար» են դարձել նույնիսկ 11 ավտոմեքենաներն ու հրազենային զենքը, հաղորդում են համացանցային լրատվամիջոցները:











































