ԱՄՆ-ում տոնական վաճառքի առաջին իսկ օրը` հայտնի որպես «սև ուրբաթ», խանութների եկամուտը, 2011թ.-ի համեմատ, նվազել է 1,8%-ով: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով հետազոտական ShopperTrak ընկերության տվյալներին:
Ընդհանուր առմամբ ուրբաթ օրվա ընթացքում ամերիկացիները երկրի տարածքում գտնվող խանութներում ծախսել են շուրջ 11,2 մլրդ դոլար:
Վերլուծաբանների կարծիքով՝ «սև ուրբաթի» եկամտի վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ որոշ խանութներ սկսել են զեղչեր սահմանել արդեն նախորդ օրվա երեկոյան` Գոհաբանության օրը: Ամերիկացիների մի մասը որոշել է սպասել երեկոյին` խուսափելու համար տոնական վաճառքի սկզբին բնորոշ ճնշումներից:
Միաժամանակ համացանցի օգնությամբ Գոհաբանության օրը վաճառքն ավելացել է 17,4%-ով և 20,7%-ով` «սև ուրբաթ»-ին:










































