Աֆրիկայի երկրների առաջնորդները Կոնգոյի «Մարտի 23 շարժում» խմբավորմանը կոչ են արել դադարեցնել բռնությունը և հեռանալ երկրի արևելքում գտնվող Գոմա քաղաքից:
Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում տիրող իրավիճակի հարցով բանակցությունների մասնակիցներն առաջարկել են նաև Գոմա ուղարկել համատեղ զինվորական կոնտինգենտ Տանզանիայից և Կոնգոյից:
Միևնույն ժամանակ Աֆրիկայի երկրների առաջնորդները ԿԺՀ նախագահ Ժոզեֆ Կաբիլուին կոչ են արել դիտարկել ապստամբների պահանջները:
Կոնգոյի հարցով բանակցությունները տեղի են ունեցել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալում: Հանդիպմանը մասնակցել են ԿԺՀ, Ուգանդայի, Տանզանիայի և Քենիայի առաջնորդները:
Ռուանդայի նախագահը բանակցություններին չի մասնակցել: ԿԺՀ իշխանությունները Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու համար:











































