Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

40 միլիոնը էներգետիկ խավարում

Համաշխարհային բանկը Հայաստանին 40 միլիոն դոլարի փոխառություն է տրամադրել էներգամատակարարման հուսալիության համար: Դժվար է ասել, թե ինչքանով է այս որոշումը պայմանավորված Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հայաստանի իշխանությունների որոշումով, որն էլ իշխանությունները հիմնավորում են նրանով, որ էներգամատակարարումը հարվածի տակ կընկնի, եթե հոսանքը չթանկանա:

Համաշխարհային բանկը 40 միլիոն դոլարը տրամադրում է որպես արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրի հավելյալ ֆինանսավորում: Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ բացի նրանից, որ Հայաստանի հասարակությունն է պարտադրված վճարելու էներգամատակարարման համակարգի ճգնաժամի համար, Հայաստանը դրանից իբրև խուսափելու համար նաև Համաշխարհային բանկի միլիոններից է օգտվում:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ գիտե՞ Համաշխարհային բանկը, թե ինչ վիճակ է հայկական էներգետիկայում և այդ վիճակից ելնելու ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանական համակարգը: Եվ այս քայլերի համատեքստում 40 միլիոն դոլարը, ըստ էության, շատ ուշագրավ ենթատեքստ է ստանում, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Համաշխարհային բանկը 40 միլիոն դոլարով խրախուսում է էլեկտրաէներգիան թանկացնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը:

Համենայնդեպս, էներգամատակարարման կայունության ծրագրի ֆինանսավորումը ներկայումս առավել քան զավեշտալի է հնչում, երբ իշխանությունները հայտարարում են, որ կայունությունն ապահովելու համար պետք է էլեկտրաէներգիան թանկանա: Այդ դեպքում ի՞նչ պետք է լինի 40 միլիոն դոլարը, և արդյո՞ք այստեղ էներգամատակարարման կայունության ծրագիրը ընդամենը փող տալու ֆորմալ պատճառ չէ, և իրականում այդ 40 միլիոնը Հայաստանի իշխանություններին բոլորովին այլ բանի համար է պետք, իսկ ավելի կոնկրետ՝ բյուջետային ծախսերի, մասնավորապես թոշակների ու աշխատավարձերի մասով:

Միգուցե Համաշխարհային բանկը Հայաստանին շատ ավելի օգնած կլինի, եթե ըստ էության Դանայան տակառի վերածված Հայաստանի էներգետիկ համակարգը լցնելու փոխարեն, օգնի Հայաստանի հասարակությանը հասկանալ, թե ինչ է կատարվում այդ համակարգում, և ինչու է այն հասել անկայունության ու ճգնաժամի սպառնալիքների, որոնք հրապարակում են Հայաստանի իշխանությունները էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորելու համար:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում