Ընկերների օրը կամ բառացի թարգմանությամբ` Ընկերներ ձեռք բերելու և մարդկանց վրա ազդեցություն գործելու օրն ԱՄՆ-ում նշվում է ամեն տարի նոյեմբերի 24-ին` «Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդեցություն գործել մարդկանց վրա» գրքի հեղինակի` Դեյլ Քարնեգիի (1888-1955) ծննդյան օրը:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1936-ին: Չնյած Դեյլ Քարնեգին շատ աղքատ է եղել` նա սովորել է Ուորենսբերգի քոլեջում և լավ կրթություն է ստացել: Փորձելով հաղթահարել սոցիալական վիճակի պատճառով առաջացած անլիարժեքության բարդույթը` նա ինչ-որ բանով տարբերվելու հնարավորություն է փնտրել: Անցնելով ճարտասանական արվեստի պրակտիկա` նա, իր համար անսպասելի, հայտնաբերել է, որ գտել է արդյունավետ շփման մի քանի ձև, որոնցից մի քանիսը նշել է իր գրքերում:
Այս օրն Ամերիկայի գրախանութներում ամենատեսանելի տեղերում դնում են Քարնեգիի գրքերը, որոնք նոյեմբերի 24-ին հատկապես լավ են վաճառվում:
Համալսարաններում, դպրոցներում անցկացվում են դասախոսություններ և սեմինարներ, տարատեսակ քննարկումներ, որոնք երիտասարդներին օգնում են «գտնել իրենց» շփման մեջ, խորհուրդներ են տալիս հասարակության մեջ հարաբերություններ ստեղծելու մասին:











































