Նեմանյա Էմիր Կուստուրիցան ծնվել է 1954թ.-ի նոյեմբերի 24-ին` Սարաևոյում: 18 տարեկանում ընդունվել է Պրահայի Կինոյի և հեռուստատեսության ակադեմիան: Ռեժիսորն իր առաջին ֆիլմերը նկարահանել է ուսման տարիներին:
Ուսումից հետո երիտասարդ ռեժիսորը վերադարձել է Սարաևո և ֆիլմեր նկարահանել տեղի հեռուստատեսության համար:
Նրան մեծ համբավ է բերել 1981թ.-ին նկարահանված «Դու հիշո՞ւմ ես Դոլի Բել» ֆիլմը:
Կուստուրիցայի շատ ֆիլմեր հանդիսատեսին հիշեցնում են Գորան Բրեգովիչին, ում հետ ռեժիսորը երկար ժամանակ սերտորեն համագործակցել է:
Նեմանյա անունը ռեժիսորը ստացել է 2005թ.-ին, երբ ուղղափառություն է ընդունել:










































