ԱՄՆ-ում գործարկելու են «Իքս գնացք»-ը, որը ուղևորներին Կալիֆոռնիայի հարավային շրջաններից հասցնելու է Լաս Վեգաս` Նևադա նահանգ:
«Գաղափարն այն է, որ նստելով այս գնացքը՝ ուղևորները իրենց պետք է զգան, ինչպես Լաս Վեգասում: Իր բնույթով այն գիշերային ակումբ է անիվների վրա»,- նշում է Las Vegas Railway Express-ի տնօրեն Մայքլ Բերրոնը:
Գնացքը գործարկվելու է 2014 թ.: Մեկ ուղղությամբ տոմսն արժենալու է 99 դոլար: Արժեքի մեջ է կմտնի ուտելիքը և խմիչքը:










































