Football Italia-ն տեղեկացնում է, որ իտալական «Միլան»-ը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Քրիստիան Աբիաթիին:
Հատկանշական է, որ Աբիաթիի պայմանագրի ժամկետն իտալական թիմի հետ լրանում է 2013 թվականի հունիսին:
Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը որպես Աբիաթիին փոխարինող լավագույն տարբերակ է համարում «Ատալանտա»-ի դարպասապահ Անդրեա Կոնսիլյիին ու «Պեսկարա»-ի դարպասապահ Մաթիա Պերինին:




































