Իտալական «Լացիո»-ի հարձակվող Մաուրո Սարատեն կարող է հայտնվել անգլիական ակումբներից մեկում:
25-ամյա արգենտինացին հաստատ կլքի «Լացիո»-ն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իտալական ԶԼՄ-ները մատնացույց են անում նրա տրանսֆերի նկատմամբ անգլիացիների ունեցած հետաքրքրությունը:
Հատկապես շատ է շրջանառվում «Լիվերպուլ»-ի ու «Սթոք Սիթի»-ի անունները: Սարատեի տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 8 մլն եվրո:
Սարատեն Հռոմը ներկայացնող թիմում հանդես է գալիս 2009 թվականից ու այդ ընթացքում մասնակցել է 126 խաղի` խփելով 34 գոլ:







































