Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, Մադրիդի «Ռեալ»-ի ու Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնվել է անգլիական «Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Հաղորդման համաձայն՝ «Սիթի»-ն արդեն պաշտոնական առաջարկ է արել Օզիլի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ:
Հատկանշական է, որ Օզիլի՝ «Ռեալ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին:









































