Մի պահ պատկերացրեք, որ երկու գեղեցիկ, առնական տղամարդիկ` Բրեդլի Կուպերը և Ռայան Գոսլինգը, լանչի սեղանի շուրջ քննարկում են, թե ով է իրենցից ավելի սեքսուալ բռնում պատառաքաղը և կծում բիֆշտեքսը:
Ամեն ինչ սկսվեց 2011 թ., երբ People ամսագիրը Բրեդլի Կուպերին շնորհեց «Երկրի ամենասեքսուալ տղամարդ» պատվավոր տիտղոսը: Այդ ժամանակ բազմաթիվ ընթերցողներ չհամաձայնեցին այդ կոչման հետ: Նրանց կարծիքով՝ աշխարհի գլխավոր մաչոն պետք է Ռայան Գոսլինգը լինի, ով հանդես է եկել «Այդ հիմար սերը» ֆիլմի գլխավոր դերում` հիպնոզացնելով բազմահազարանոց հանդիսատեսին:
Երկու գեղեցիկ տղամարդկանց «սեքսուալ» հակամարտությունը դրանով չավարտվեց` ճակատագիրն այս երկու դերասաններին կրկին հանդիպեցրեց «Տեղ սոճիների տակ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Իհարկե, Բրեդլին և Ռայանը չէին կարող բաց թողնել իրենց սեքսուալությունը չափելու հնարավորությունը: Կուպերը խոստովանել է, թե ինչպես է իրեն զգացել նկարահանման հրապարակում. «Օ, դա ինչ-որ ցնցող երևույթ էր. մենք չափում էին մեր սեքսուալությունը յուրաքանչյուր ընթրիքի ժամանակ: Թե ով է մեզնից ավելի սեքսուալ քայլում, ով է սեքսուալ ուտում, ով է սեքսուալ բացում դուռը: Նա հաղթում էր ամեն անգամ»:
Թեև փոքր մրցույթներում Գոսլինգը հավասարը չուներ, People ամսագիր ամեն դեպքում ֆավորիտ է համարում Կուպերին: Վերջինս նշել է. «Ես այդ մասին չեմ մտածում, քանի որ ամեն ինչ փոփոխական է, դու ստանում ես այդ կոչումը, հետո մեկ ուրիշն է ստանում: Ոչ ոք փողոցում իմ հետևից չի գոռում՝ «ամենասեքսուալ տղամարդը»»:










































