Իտալական «Միլան»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոն ազդրի վնասվածք ունի, որի պատճառով չի կարողանա մասնակցել «Յուվենթուս»-ի դեմ հանդիպմանը:
Այս մրցաշրջանում իտալական ակումբն այդքան էլ լավ ելույթներ չի ունենում, իսկ ահա մշտակա վնասվածքներն իրենց հերթին «Միլան»-ին վերականգնվելու հնարավորություն չեն տալիս:
Կարելի է նշել, որ Պատոյի վնասվածքն այնքան լուրջ չէ, որքան նախատեսվում էր:









































