Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ապաքինվել է անգինայից: Ռունին պատրաստ է մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Քուինս Պարկ Ռեյնջերս» խաղին: Այս մասին տեղեկացնում է Ալեքս Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ Ռունին Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրից հետո խաղադաշտ դուրս չի եկել:






































