«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռաֆայել Բենիտեսի՝ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման լուրը.
«Բենիտեսի բախտը բերել է, որ «Չելսի»-ում է հայտնվել հենց այս պահին: Նման իրավիճակ էր նաև «Ինտեր»-ի դեպքում: Մոուրինյոն նոր էր նվաճել ՉԼ գավաթն ու հեռացել, իսկ Բենիտեսը նվաճեց Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը: Հիմա նա հնարավորություն ունի այդ կոչումը երկրորդ անգամ նվաճել:
Իհարկե, Դի Մատեոյի պաշտոնանկության լուրն ինձ նույնպես շատ զարմացրեց, քանի որ նա այդ թիմի հետ նվաճել էր ՉԼ և Անգլիայի գավաթները, իսկ հիմա կարող էր հաղթել նաև Աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունում»:







































