Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Բախումներ, բռնություն, լարված վիճակ՝ Սարյան փողոցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի քննարկումը ուղեկցվում էր մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ բողոքի ակցիայով:

Ակտիվիստները ամեն կերպ փորձում էին ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, սակայն նրանց պարզաբանվում էր, որ դահլիճում տեղ չկա: Չկարողանալով ներս մտնել՝ ակցիայի մասնակիցները դիմեցին ծայրահեղ քայլերի և փակեցին Սարյան փողոցը՝ նստելով ճանապարհի երթևեկելի մասում:

Ոստիկանությունը, սակայն, ներգրավելով լրացուցիչ միջոցներ, բերելով կարմիր բերետավորներին՝ քարշ տալով, հրելով, հարվածելով հեռացրեց ակցիայի մասնակիցներին փողոցից: Վերջիններս ճանապարհի քիչ ավելի վերևից՝ հետիոտնի համար նախատեսված հատվածից, նորից փակեցին ճանապարհը, սակայն արժանացան նույն պատասխան բռնություններին: Ոստիկանները ոտքերից ու ձեռքերից քարշ տալով փորձեցին բերման ենթարկել Դավիթ Սանասարյանին, սակայն փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով նրան բաց թողեցին:

Նշենք, որ այսօրվա ակցիայի ժամանակ ակտիվիստները մի քանի թևի էին բաժանվել: Մի մասը պայքարում էր հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու համար, մյուս մասը դա համարում էր ավելորդ ժամանակի վատնում, երրորդ մասն էլ ճանապարհն էր փակում, ինչի պատճառով էլ այսօրվա ակցիան որևէ արդյունք չգրանցեց:

Նրանք պայմանավորվեցին հանդիպել վաղը՝ ժամը 19-ին, Մաշտոցի պուրակում, որպեսզի քննարկեն իրենց հետագա անելիքները:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում