Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի և «Ռեալ»-ի ներկայացուցիչները կմեկնեն Թուրին՝ «Յուվենթուս»-ի երկու խաղացողների հետ բանակցություններ վարելու նպատակով: Ֆրանսիական ակումբը կփորձի ձեռք բերել Արտուրո Վիդալի տրանսֆերը, իսկ ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա «արքայական ակումբ»-ը հետաքրքրվում է Կլաուդիո Մարկիզիոյի ծառայություններով:
Ֆուտբոլիստները մերժել են ակումբների կողմից իրենց արված առաջարկները: Tussosport-ի տեղեկացմամբ՝ ապահովության համար «Յուվենթուս»-ը նոր պայմանագրեր կստորագրի իտալացու և չիլիացու հետ:







































