Wednesday, 17 06 2026
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև

«BMW X5»-ով վթարի է ենթարկվել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարներ)

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և «Pajero IO» մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X5»-ը վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Pajero IO»-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը:

Տ. Ուրիխանյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույն կուսակցության մամուլի խոսնակն է:

Հավաքվածները shamshyan.com-ին պատմել են, որ վթարից հետո այնտեղ ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին Տ. Ուրիխանյանը ստիպում էր, որպեսզի հայտնեն, թե ով է վթարի մեղավորը: Անգամ համոզում էր ՃՈ աշխատակիցներին, ասելով, թե՝ կարևորը վնասվածքներ ոչ մեկս չենք ստացել և կարիք չկա գործողություններ կատարել: Իսկ հավաքվածներից մի քանիսն էլ պատմել են, որ Ուրիխանյանը չէր փորձում միջամտել ոստիկանների գործողություններին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի պահով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Երկու վարորդներն էլ ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվում են սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Ուրիխանյանի կողմից վարած ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում