Այսօր ՏԻՄ ընտրություններ են կայանում Սյունիքի մարզի 6 համայնքներում:
Թերևս ուշադրության կենտրոնում է Կաղնուտի գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունները: Այստեղ առաջադրվել է 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Հովհաննիսյանն ու ոչ մի տեղ չաշխատող, ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը։
Նշենք, որ հանրապետականները ԲՀԿ-ականներին մեղադրում են կաշառք բաժանելու մեջ, վերջիններս էլ ասում են, որ ՀՀԿ-ականները ճնշում են այն ընտրողներին, ովքեր չեն պատրաստվում քվեարկել գործող գյուղապետի օգտին:
Ժամը 8-ին սահմանված կարգով բացվեց տեղամասը ու առաջինը քվեարկեց գործող գյուղապետը:
Ժամը 11-ի դրությամբ 83 ընտրողից քվեարկել էր 37-ը: