Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Գագիկ Ծառուկյանը որոշումը չի կայացրել ու դրել գրպանը. Լյովա Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը որոշումը չի կայացրել ու գրպանը դրել»: Ըստ բանախոսի` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն կանի այն ժամանակ, երբ ԲՀԿ քաղխորհուրդը նիստ կանցկացնի և որոշում կընդունի. «Գագիկ Ծառուկյանը կոմունիստական գաղափարների մարդ չէ, որ իր որոշման մասին հայտարարելը կապի ծննդյան տոնի հետ և այլն: Դեռ նախագահական ընտրությունների օրը հայտնի չէ, պաշտոնական հրաման չկա, և շտապելու պատճառ չկա»:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության կողմից Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու համար ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջին` Լ. Խաչատրյանը նշեց, որ բացարձակապես անընդունելի էր հանրապետական պատգամավորների բացակայությունը. «Մարդիկ կարող էին գալ, քննարկումներ անցկացնեինք, և նոր դեմ քվեարկեին: Նույնիսկ նիստը վարողը` Էդուարդ Շարմազանովը, չէր գրանցվել: Սա անհեթեթ բան է: Հանրապետականները պարզապես հերթական անգամ իրենց մուսկուլները ցույց տվեցին»,- նշեց բանախոսը:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաև` եթե չլիներ նախորդ ընտրությունների փորձը, միգուցե նման նիստ անցկացնելու կարիք չլիներ. «Մենք ի՞նչ իմանայինք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեկ բնակարանում հարյուրից ավելի մարդ է գրանցված լինելու: Հետո հասկացանք, թե ինչ լայնամասշտաբ խախտումներ են լինում: Այդ իսկ պատճառով նման նիստն անցկացնելն ուղղակի անհրաժեշտություն էր, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեին»,- եզրափակեց Լյովա Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում