ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում՝ Դենվերի մոտ, վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի նախկին օդաչու, 70-ամյա Բրայան Նորսը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ պատճառով ինքնաթիռը հրդեհվել է օդում և կորցրել կառավարումը:
Նշենք, որ վթարի ենթարկված ինքնաթիռը եղել է RAF S.E.5 (Royal Aircraft Factory Scout Experimental 5)-ի պատճենը, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ անգլիական լավագույն կործանիչներից էր: