Thursday, 25 06 2026
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Արա Նեդոլյանը խորհուրդ է տալիս չմասնակցել «Հայաստան» հիմնադրամի ամենամյա մարաթոնին

Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնին, նախ նշեց, որ նորմալ է այն, որ տարեցտարի մարաթոնին մասնակցող սփյուռքահայերի թիվը պակասում է, ապա նրանց խորհուրդ տվեց ոչ մի դեպքում գումար չտալ.

«Նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Ես խորհուրդ եմ տալիս աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին ոչ մի դեպքում չմասնակցել մարաթոնին և գումար չտալ: Հայաստանում ենթադրվում էր, որ 20 տարվա ընթացքում պետք է ստեղծվեր նորմալ տնտեսական համակարգ: Եվ քանի որ մենք տեսնում ենք, որ չար կամքի՝ իշխող ուժերի պատճառով, նման համակարգը թերի է (իսկ մենք դա համարում ենք քրեաօլիգարխիկ համակարգ), ուրեմն այն, որ ինչ-որ տեղ մեր երկրում չի հերիքում փողը, դա միայն և միայն նրանց մեղքն է:

«Ազգային տուրքի» գաղափարը շատ հետադիմական գաղափար է, մենք վաղուց ստեղծել ենք պետականություն: Ազգային տուրքի գաղափարը միջնադարյան բառապաշարից է, որի մասին խոսք լինել չի կարող: Հրեաները մինչև Իսրայել ստեղծելն ունեին ազգային տուրք, հայերը մինչև Հայաստանի Հանրապետություն հռչակելն ունեին կամ պետք է ունենային ազգային տուրք: Անիմաստ է խոսել այդ մասին այն դեպքում, երբ պետականությունը կա:

Հարցին, թե ինչու օլիգարխները երբևիցե հիմնադրամին չեն օգնում, հրապարակախոսը պատասխանեց. «Օլիգարխը քանի որ իր ազգում է գող և գիտի, որ գող է՝ չի համարում, որ ինքն արժանի է և իրավունք ունի բարեգործություն անել: Ինչ–որ տեղ ճիշտ էլ անում է: Նա իրավունք չունի գողանալ և այդ փողով բարեգործություն անել»,- եզրափակեց Ա. Նեդոլյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կանցկացվի այսօր՝ երեկոյան ժամը 20.00-ից սկսած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում