«Մալագա»-ի հարձակվող Ռոկե Սանտա Կրուսն իր գոհունակությունն է հայտնել, որ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրից հետո իր թիմն ապահովեց առաջին հորիզոնականը.
«Մենք հաջող հանդիպումների շարք անցկացրինք: «Մալագա»-ի խաղացողները պատմություն են կերտում: Թիմը ճիշտ ճանապարհին է: Հաջողության գաղտնիքը խաղացողների աշխատասիրությունն ու հաղթելու ցանկությունն է:
Մենք պայքարում էինք առաջին տեղի համար և կատարեցինք մեր առաջադրանքը: «Զենիթ»-ի դեմ խաղում երկու գոլերից հետո թիմը կարող էր նահանջել և պաշտպանվել մինչև հանդիպման ավարտը: Սակայն մենք շարունակեցինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ և գոլային պահեր ունեինք հանդիպման վերջնամասում»,- Սանտա Կրուսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































