Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը մերժել է նավթը ձյութով բարտեր անելու օրինագիծը: Այդ օրինագծով նախատեսվում էր մեկ միլիարդ դոլար հատկացնել նավթը ձյութով փոխանակելու նախագծերի զարգացմանը:
Օրինագծի համաձայն, կառավարությունը պետք է նավթավերամշակման գործարաններին ապահովեր անվճար նավթով, որոնք էլ իրենց հերթին նույնպես անվճար ձյութ պետք է հատկացնեին քաղաքային զարգացման ու ճանապարհների նախարարությանը:
Ընթացիկ տարվա բյուջեի համաձայն՝ ճանապարհաշինարարական ծախսերը կազմում են մոտ 400 տրիլիոն ռիալ (մոտ 33 միլիարդ դոլար), որից 10 տրիլիոն ռիալը (մոտ 825 միլիոն դոլար) արդեն իսկ հատկացված է ձյութի գնմանը: