Saturday, 20 06 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

Ինչո՞ւ ՀՀԿ-ն տապալեց արտահերթ նիստը

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք քաջ պետք է գիտակցի, թե երբ է լինում իրական աշխատանքը, իսկ երբ զուտ քաղաքական շոուն»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ի ու ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի համար ԱԺ դարպասների մոտ ակցիա անողների հայտարարությանը, թե իշխող կուսակցությունը վախեցավ իրենցից, դրա համար էլ տապալեց նիստն ու խախտեց Սահմանադրության 70-րդ հոդվածը:

«Ընտրությունների նախաշեմին սկսել լուրջ քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, ես ավելի շատ կարծում եմ՝ քաղաքական շոուի մաս է, այլ ոչ թե լուրջ աշխատանք»,- հայտարարեց հանրապետականը: Մեր դիտարկմանը, թե չե՞ք կարծում, որ հենց ընտրությունների նախաշեմին պետք է փոփոխություն կատարվի, որպեսզի ընտրություններն անցնեն այնպես, ինչպես ավելի ճիշտ է, և հասարակության ու պետության համար ավելի նպաստավոր է, Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Ո՛չ, չեմ կարծում: Մի քանի անգամ առիթ եղել է քննարկելու այդ հարցերը: Երբևէ չենք խուսափել դրանից, երբ եղել է դրա համար պատշաճ ժամանակ, այսինքն` դա չի եղել շոուի մաս, այլ եղել է իսկապես առաջարկություն, որը ենթակա էր քննարկման: Մենք կազմակերպել ենք լսումներ այդ հարցին նվիրված: Այսինքն՝ երբևէ չենք խորշել դրանից, և կարծում եմ՝ դրանով իսկ ապացուցել ենք, որ իրականում որևէ վախենալու բան չկա»:

Երեկ, երբ իշխանական կոալիցիայի՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի մաս կազմող խմբակցությունների պատգամավորները և ԲՀԿ 8 պատգամավորները չներկայացան արտահերթ նիստին, և քվորում չապահովվեց, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ միացան ցուցարարներին… ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից պատգամավորներ ակցիային չէին մասնակցում: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավաքվածների սուլոցների և բացականչությունների ներքո կարդաց նիստից բացակայած հանրապետական պատգամավորների անունները: Բացակայող 8 ԲՀԿ-ականների անունները «մոռացավ» ընթերցել: «Մի քիչ խելք ու դիվանագիտական մոտեցում եթե ունենային, բաց պետք է թողնեին՝ ով կուզեր գար, ով կուզեր չգար, և արդյունքում քվեարկությամբ կարող էին ոչնչացնել ցանկացած առաջարկ: Իրենք այդ տարբերակին էլ չգնացին, կոշտ տարբերակի գնացին` ապացուցելով, որ իրենք թքած ունեն ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած հասարակական պահանջի և նաև եվրոպական միջազգային կառույցների վրա: Այն հայտարարությունները, թե իրենք արդար ընտրությունների կողմնակից են` սուտ են»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը նույնպես համաձայնեց, որ իշխանությունը վախեցած է: «Ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ ձևավորվում են ընդհանուր մոտեցումներ մեր հետագա անելիքների շուրջ: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ, իրոք, եկող շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորել: Անհրաժեշտ է, որպեսզի մեր նեղ կուսակցական, անձնական շահերը մի կողմ դնենք, համախմբվենք և միասնական օրակարգով, ինչու չէ` նաև միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների»,- հայտարարեց Օսկանյանը, ինչին հետևեցին ՀԱԿ ակտիվիստների «Լևոն, Լևոն» վանկարկումները:

Հայտնի է, սակայն, որ ԲՀԿ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ում ԲՀԿ-ն ուզում է տեսնել որպես ընդդիմության հետ միասնական թեկնածու: Երեկ մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լուրջ մրցակից լինել ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի համար, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրություն մրցակցություն է: Ի՞նչ է նշանակում՝ լուրջ մրցակցություն, ես լավ չեմ պատկերացնում: Բոլորին հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է մի կուսակցություն, որը հավաքել է բավականին մեծ թվով ձայներ խորհրդարան ընտրվելիս, սակայն նախագահի ընտրությունը, մեղմ ասած, փոքր-ինչ այլ ընտրություն է իր էությամբ, էապես տարբերվում է խորհրդարանական ընտրություններից: Ես կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, եթե այլ թեկնածուներ առաջադրվեն, այդ թվում` նաև թեկնածուներ, որոնց թիկունքում մեծ կուսակցություններ են, սակայն համոզված եմ, թե ինչպիսին է լինելու նախագահական ընտրությունների ելքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում