Նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրն ԱՄՆ-ը նշում է Գոհաբանության օրը (Thanksgiving Day): Սա երկրի ամենամեծ տոներից է:
Գոհաբանության օրն առաջին անգամ նշել են 1621-ին անգլիացի նորաբնակները: Նախորդ ձմեռը շատ ծանր էր եղել, նոր ձմեռը ևս վերաբնակիչներին քիչ լավ բան էր խոստացել: Այդ ժամանակ նահանգապետ Ուիլյամ Բրեդֆորդը որոշել է բարձրացնել մարդկանց ոգին և առաջին անգամ նշել է Գոհաբանության օրը, որն ազգային տոն է դարձել 1789-ին երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի համապատասխան հրամանագրից հետո:
Այդ օրն ամերիկյան ընտանիքների բոլոր անդամները պարտադիր պետք է գնան եկեղեցի, այնուհետ հավաքվեն տոնական սեղանի շուրջ: Տոնի նախօրեին ամերիկացիներն աշխատում են կերակրել և ինչ-որ կերպ ուրախացնել մերձավորներին, որոնց բախտը կյանքում չի բերել: Նույնիսկ մետրոյի կայարաններում հատուկ սեղաններ են պատրաստվում, որոնց վրա բոլոր ցանկացողները կարող են դնել իրենց նվիրատվությունները, այդ թվում` մթերքներ: թերթերում մոտավորապես այսպիսի հայտարարություններ են հրապարակվում. «Եթե դուք նվիրաբերեք $1.90` կկարողանաք տաք ճաշ տալ Ձեր անտուն կամ աղքատ հայրենակցին: $19 նվիրաբերելով` Դուք կօգնեք կերակրել 10 մարդու…» ևա այլն:
Տոնի նախօրեին բարեգործական կազմակերպությունները կարիքավորներին բաժանում են հավաքված նվերները, իսկ անտուններին ուտելիք են տալիս:
Տոնի երկրորդ կարևորագույն բաղադրիչը հնդկահավն է: Երրորդ բաղադրիչը շքերթներն են և տոնակատարությունը:






































